Երվանդաշատ գյուղում հրդեհ է բռնկվել
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17, 24News

Սեպտեմբերի 17-ին, ժամը 15։05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղում անասնակեր է այրվում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ գյուղի Արածանիի փողոցի անասնագոմերից մեկին կից այրվում է կուտակած անասնակեր։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:26-ին, մարվել՝ 18:33-ին։ Այրվել է մոտ 1200 հակ կուտակած անասնակեր:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև Երվանդաշատի հենակետի կամավորները, ներգրավվել է 1 տրակտոր և 2 բեռնատար ավտոմեքենա:
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի անասնագոմ:
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Հանդիպել են ՀՀԿ, ՀԱԿ, Դեմոկրատական Այլընտրանք կուսակցությունները․ հայտարարություն
-
Կոստանյանը ներկայացրել է Հայաստան-Թուրքիա կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակը
-
Հայաստանի գավաթ. Գանձասարը դուրս թողեց Ալաշկերտին հետագա պայքարից
-
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
-
«Գյումրու օրվա» տոնակատարությունը չի չեղարկվել․ հայտարարություն
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է