Հայաստանում ռուսական բանկային քարտեր կընդունվեն Ռուսաստանից զբոսաշրջիկների մեծ թվի պատճառով

17/09/2025 19:58 Ներքին կյանք

Հայաստանում ռուսական բանկային քարտեր կընդունվեն Ռուսաստանից զբոսաշրջիկների մեծ թվի պատճառով: Այս մասին հայտնել է Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։

Միայն հունվարից օգոստոս ամիսներին երկիր է այցելել ավելի քան 700,000 ռուսաստանցի։

«Մեր բանկային համակարգը ներկայումս հարմարեցվում է ռուսական վճարային համակարգին, «Միր» քարտին և QR կոդերով վճարելու հնարավորությանը», – ասել է նա։

–00—ՍՊ