Մարզասեր երևանցիների համար Բիձու գյոլում» ստեղծել ենք հարմարավետ պայմաններ․ Ավինյան

17/09/2025 19:50 Ներքին կյանք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այսօր այցելել ենք նաև Հրազդանի կիրճում՝ հանրահայտ «Բիձու գյոլ» կոչվող մարզական գոտի:
Մարզասեր երևանցիների համար այստեղ ստեղծել ենք հարմարավետ պայմաններ՝ բարեկարգել լողավազանը, կառուցել նոր հանդերձարաններ, վերանորոգել մարզասարքերը։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը․

«Կիրճում արդեն իրականացված և առաջիկայում նախատեսվող ծրագրերը էապես կխթանեն Երևանի մարզական կյանքի զարգացումը»,- նշել է նա։

–00—ՍՊ