«Մեր Ձևով» շարժման անդամներն Օձունի բնակիչներին են ներկայացրել բնակավայրի զարգացման տեսլականը

17/09/2025 18:52 Ներքին կյանք

«Մեր Ձևով» ժողովրդական շարժման անդամներն այցելել են Լոռու մարզ։

Լոռվա մարզ աշխատանքային այցի շրջանակներում «Մեր Ձևով» ժողովրդական շարժման անդամների առաջին կանգառը Օձուն գյուղում էր:

Շարժման մասնակիցները այցելել են Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցի, այնուհետև շրջայց կատարել գյուղում, հանդիպել բնակիչների հետ, ներկայացրել շարժման կողմից առաջարկվող` Հայաստանի գյուղական բնակավայրերի զարգացման տեսլականը և պատասխանել են բնակիչներին հետաքրքրող հարցերին:

–00—ՅՄ