Առանձնապես խոշոր չափերով ափիոնի հայտնաբերում Սյունիքում

17/09/2025 14:43 Ներքին կյանք

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները հերթական տեղեկությունն օրերս իրացրին Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի գործընկերների հետ: Արդյունքում ձերբակալվեց Սիսիան քաղաքի բնակիչ 52-ամյա տղամարդ: Նրա վարած «Նիսան»-ը տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք:

Ձերբակալվածի խուզարկությամբ հայտնաբերվեց հոգեմետ 28 հաբ:

Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում 52-ամյա տղամարդու տան զննությամբ հայտնաբերվեց ափիոնի նմանվող զանգվածով ապակե տարա:

Արդեն հաջորդ օրը զննվեց նաև տղամարդու ավտոմեքենան: Հայտնաբերված պոլիէթիլենային տոպրակ ավելի քան 350 գրամից ավելի ափիոնանման զանգվածով:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են, օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներն էլ՝ շարունակվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

–00—ՅՄ