Մեքենան գլխիվայր շուռ է եկել․ վարորդը հոսպիտալացվել է

17/09/2025 08:57 Ներքին կյանք

Սեպտեմբերի 16-ին, ժամը 19։54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կենդանաբանական այգուց դեպի Հերացի փողոց տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Kia» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփաբաժան արգելապատնեշին և գլխիվայր շրջվել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել և ուղղել են ավտոմեքենան։