Սոչի-Երևան չվերթի չեղարկման պատճառները կախված չէին Red Wings-ից․ պարզաբանում

16/09/2025 23:51 Ներքին կյանք

Դեպի Երևան չվերթի չեղարկման պատճառները կախված չէին Red Wings-ից, սակայն ավիաընկերությունը պատրաստ է աջակցություն տրամադրել Ջենիֆեր Լոպեսի համերգը բաց թողածներին, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ վկայակոչելով ավիափոխադրողին:

Հիշեցնենք՝ ավիաընկերությունը օգոստոսի 3-ին չեղյալ է հայտարարել Սոչիից Երևան չվերթը, որի պատճառով ուղևորները չեն կարողացել ներկա գտնվել երգչուհի Ջենիֆեր Լոպեսի համերգին: Սկզբում չվերթը հետաձգվել է երկու ժամով՝ անօդաչու թռչող սարքերի սպառնալիքի և ևս 4 ժամով՝ Երևանում թռիչքի համար չնախատեսված եղանակի պատճառով։

«Այնուամենայնիվ, մենք աջակցել ենք բոլոր ուղևորներին, ովքեր դիմել են օդանավակայանի ներկայացուցիչներին։ Ավելին, ավիաընկերությունը հայտարարել է, որ պատրաստ է միջոցառումը բաց թողած չվերթի ուղևորներին անհատույց տեղափոխել նոր համերգի», – հայտնել են ավիաընկերությունից։

–00—ՍՊ