Մաստրիխտի Սուրբ Կարապետ եկեղեցին դարձել է հայ համայնքի սեփականությունը
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Մաստրիխտի Սուրբ Կարապետ հայ առաքելական եկեղեցին որպես սեփականություն այսուհետ պատկանում է համայնքին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «Նիդեռլանդական օրագիր»-ը։
«Պաշտոնական ստորագրման արարողությունը տեղի ունեցավ Մաստրիխտի նոտարական գրասենյակում, գլխավոր նոտար A.C.J. Huenges Wajer-ի և նոտարիս P.A.J.H. Van Oss-ի ներկայությամբ։ Հաստատման փաստաթուղթը ստորագրեցին համայնքի ատենապետ Լևոն Սարգսի և եկեղեցական ծխական խորհրդի ներկայացուցիչները։ Միջոցառմանը ներկա էին նաև հոգևորական քհն. Կորնելիս Շոլցը և ատենապետ Էդվին Հաեսենը, որոնց ներկայությունն ու ստորագրությունը պարտադիր էին ու կարևոր այս պատմական պահի նշանակության համար։
Սուրբ Կարապետ եկեղեցին, օծված դեռևս 2013 թվականի հունվարի 13-ին Նորվան Եպիսկոպոս Զաքարյանի ձեռամբ, ավելի քան տասնամյակ ծառայել է որպես հոգևոր և մշակութային կենտրոն՝ միավորելով Լիմբուրգի նահանգի հայերին։ Այսօր այն ոչ միայն հավատքի վայր է, այլև հայկական ինքնության ու համախմբվածության խորհրդանիշ։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
—00—ՍՊ