Կոտայքում «Nissan»-ը բախվել է ճանապարհի երթևեկելի հատվածում հայտնված խոշոր եղջերավոր անասունին

16/09/2025 18:37 Ներքին կյանք

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 35-ամյա Անդրանիկ Կ․-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհին հայտնված կովի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով կովը չի սակտել և կենդանի է մնացել։ Դեպքի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է կովի սեփականատիրոջ ինքնությունը։

–00—ՅՄ