ԱԳ փոխնախարարը Բուշվալտերին է ներկայացրել Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները

16/09/2025 14:52 Ներքին կյանք

Սեպտեմբերի 16-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահի Մայրցամաքային Եվրոպայի և Թուրքիայի հարցերով խորհրդական Բերտրան Բուշվալտերի հետ:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Ֆրանսիայի միջև երկկողմ հարաբերություններին՝ երկուստեք գոհունակությամբ ընդգծելով ամենաբարձր մակարդակով տարվող ակտիվ և շարունակական քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև ռազմավարական կարևորություն ունեցող ուղղություններով արդյունավետ և զարգացող համագործակցությունը։

Հանգամանալից քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի համատեղ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները` բարձր գնահատելով Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատման ուղղությամբ Ֆրանսիայի կողմից գործադրված ջանքերը։

—00—ՄԱ