Հանդիսատեսը կորոշի՝ Փաշինյանի «Ցանկապատը» նայի, թե ոչ. Թոխատյան
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Azatutyun.am-ը գրում է․
Ներկայացումը հարևաններ Մինասի ու Թևոսի պապական կռվի մասին է , որ ամեն տարի բորբոքվում է մի փոքր հողակտորի համար, երբ հարևանները փորձում են ցանկապատն ուղղել՝ յուրաքանչյուրն իր օգտին: Հարևանների վեճին վերջ է դնում պատերազմը, երկուսն էլ բռնում են գաղթի ճամփան, ցանկապատն էլ քանդում: Նիկոլ Փաշինյանն ասում էր պատմությունից իր հետևությունն արել է մինչև ներկայացումը, բայց պահանջում էր մյուսներին էլ ուղիղ ասել՝ ինչ հետևություն անեն:
«Գիտեք՝ ինչ մեր ներկայացումներն ու այս կարգի բեմադրությունները միշտ ավարտվում են ինչ-որ անորոշ ու հուզական ուղերձով: Տենց էլ չենք հասկանում՝ այնուամենայնիվ, լավ, այս ամեն ինչից հետևությունը որն է», – ասում է Փաշինյանը:
«Ներկայացումը լուծում չի տալիս, ներկայացումը հարց է բարձրացնում». Թոխատյան
Հանդիսատեսը ներկայացումից չի հեռանում կոնկրետ լուծումներով ու բոլորի համար պարտադրված ուղերձով, դա քարոզչություն է, ասում է հայտնի դերասան Հրանտ Թոխատյանը:
Թոխատյանը դիտել է Փաշինյանի հայտնի տեսանյութը ու այդպես էլ չի հասկացել՝ ինչ էր նրա ուզածը: «Ես ինձ համար եմ հետևություն արել: Գիտեք՝ ինչ, հնարավոր է, որ չհամընկնի մնացած հանդիսատեսի, կամ ոմանց հետ, կամ դերասանների հետ: Բայց ես իմ հետևությունն եմ արել ու դա ես ինքս տարել եմ տուն, կիսվել եմ իմ ընկերների հետ, դա է ավելի կարևոր, քան այդպես մասայական ուղղություն տալ, հատկապես ուղղություն տալ արվեստագետին, չեմ կարծում, որ դա ճիշտ է», – ասում է դերասանը:
Հանդիսատեսը, եթե նույնիսկ երկրի ղեկավարն է, կարող է կարծիք հայտնել, անգամ իր դժգոհությունը, բայց ստեղծագործող մարդկանց ուղղորդելու իրավունք չունի, -ա սում է Թոխատյանը. «Ինքն անգամ սկսնակ արվեստագետին պետք է ուղղություն չտա»:
Նիկոլ Փաշինյանի հարցերին երեկ փորձում էր պատասխանել ներկայացման ռեժիսոր ու սցենարի հեղինակ Տիգրան Գյուլումյանը: Բայց վարչապետը չէր հանդարտվում, օգնության հասավ մի հանդիսատես, թե հայրենասիրության, հողը պաշտպանելու մասին էր ասելիքը, Փաշինյանի համար դա էլ պարզ չէր:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում