Խոշոր չափերի խարդախություն կատարելու մեջ մեղադրվող անձը հանձնվել է Ուզբեկստանի իրավասու մարմիններին

16/09/2025 10:35 Ներքին կյանք

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Ուզբեկստանի Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու և կեղծ արտարժույթ իրացնելու մեջ մեղադրվող Ա.Կ.-ն 2025 թվականի սեպտեմբերի 10-ին հանձնվել է Ուզբեկստանի իրավասու մարմիններին:

—00—ՄԱ