ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ ՏԿԵՆ-ում «խաղաղության խաչմերուկն» են քննարկել

15/09/2025 23:49 Ներքին կյանք

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել ավիացիոն, էներգետիկ և հանքարդյունաբերության ոլորտներում համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին։

Անդրադարձ է կատարվել նաև «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին:

Նախարարը բարձր է գնահատել ԵՄ-ի ֆինանսավորմամբ իրականացվող LEADER ծրագրի դերը և շնորհակալություն է հայտնել դեսպանին ծրագրի շարունակականությունն ապահովելու հարցում հայտնած պատրաստակամության համար։

—00—ՍՊ