Գազամատակարարման անջատումներ են սպասվում

15/09/2025 23:37 Ներքին կյանք

Գազատարի վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 16-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 16-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Նուռնուս բնակավայրի գազասպառողների,

ժամը 09։00-ից մինչև ժամը 18։00-ն՝ Սյունիքի մարզի Ծղուկ, Գորայք բնակավայրերի գազասպառողների, «Ս․Կ․ Կազ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Բորիսովկա» ՍՊԸ-ի գազամատակարարումը։

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: