Նոր նշանակումներ են կատարվել ՆԳՆ-ում

15/09/2025 18:44 Ներքին կյանք

ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հրամաններով՝ Ոստիկանության փոխգնդապետ Վանիկ Սաղոյանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի հրամանատար, Ոստիկանության փոխգնդապետ Աղասի Խաչատրյանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի հրամանատար, Ոստիկանության փոխգնդապետ Արսեն Սևոյանը նշանակվել է ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի հրամանատար։

–00—ՅՄ