Կադաստրի կոմիտեն՝ ղեկավարի, գլխավոր քարտուղարի մասնակցությամբ քաղաքացուն ծեծի ենթարկելու լուրի մասին

15/09/2025 17:43 Ներքին կյանք

Կադաստրի կոմիտեն հայտարարություն է տարածել, որտեղ հերքել է զանգվածային լրատվության միջոցներում ու սոցցանցերում շրջանառվող տեղեկատվությունը, թե Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը և գլխավոր քարտուղար Մհեր Խաչատրյանը

«Զանգվածային լրատվության միջոցներում ու սոցցանցերում շրջանառվող տեղեկատվությունը, թե Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը և գլխավոր քարտուղար Մհեր Խաչատրյանը մասնակցություն ունեն քաղաքացու առևանգման և ծեծի ենթարկելու մեջ, չի համապատասխանում իրականությանը»,–ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ լրագրող Սյուզի Բադոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն ու իր աշխատակազմի ղեկավար Մհեր Խաչատրյանը դաժան ծեծի են ենթարկել Կադաստրի կոմիտեի աշխատակիցներից մեկի ամուսնուն, որից հետո նա ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի հիվանդանոց։

Ընդ որում, ըստ լրագրողի ունեցած աղբյուրների, սկանդալային իրադարձությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ վերջինս որոշել է աշխատանքից ազատել ծեծի ենթարկված տղամարդու կնոջը, իսկ վերջինս իրեն զանգահարել, ապա ձայնային հաղորդագրություն է թողել, ինչն էլ հունից հանել է պաշտոնյային։

Ավելի վաղ ՆԳՆ-ից 24News-ին հայտնել էին, որ քաղաքացուց ծեծի ենթարկվելու վերաբերյալ ստացվել է հաղորդում, որն անմիջապես, պատշաճ կարգով, արձանագրվել է և ուղարկվել նախաքննական մարմին։ ՆԳՆ ոստիկանության կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքներն ու անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ։

—00—ՄԱ