Կադաստրի պետն ու իր աշխատակազմի ղեկավարը դաժան ծեծի են ենթարկել աշխատակցի ամուսնուն

15/09/2025 17:16 Ներքին կյանք

Լրագրող Սյուզի Բադոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն ու իր աշխատակազմի ղեկավար Մհեր Խաչատրյանը դաժան ծեծի են ենթարկել Կադաստրի կոմիտեի աշխատակիցներից մեկի ամուսնուն, որից հետո նա ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի հիվանդանոց։

Ընդ որում, ըստ լրագրողի ունեցած աղբյուրների, սկանդալային իրադարձությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ վերջինս որոշել է աշխատանքից ազատել ծեծի ենթարկված տղամարդու կնոջը, իսկ վերջինս իրեն զանգահարել, ապա ձայնային հաղորդագրություն է թողել, ինչն էլ հունից հանել է պաշտոնյային։

24News-ը թեմայի վերաբերյալ դիմել է ՆԳՆ լրատվական, որտեղից ստացել է հետևյալ պատասխանը.

«Քաղաքացուց ծեծի ենթարկվելու վերաբերյալ ստացվել է հաղորդում, որն անմիջապես, պատշաճ կարգով, արձանագրվել է և ուղարկվել նախաքննական մարմին։ ՆԳՆ ոստիկանության կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքներն ու անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ», – ասված է հաղորդագրությունում։

Մերի Մանուկյան

—00—ՄԱ