Նուբարաշենի աղբավայրում մի քանի ժամ է՝ հրշեջները պայքարում են կրակի տարածման դեմ

15/09/2025 15:30 Ներքին կյանք

Այսօր՝ սեպտեբերի 15-ին, կրկին հրդեհ է բռնկվել Նուբարաշենի աղբավայրում:

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատների մի քանի մարտական հաշվարկներ, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն, ՆԳ նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի հանձնարարականով՝ ՓԾ տնօրենի տեղակալներ Տիգրան Պետրոսյանի, Արսեն Մկրտչյանի և Երևանի փրկարարական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Զավեն Մելքոնյանի գլխավորությամբ պայքարում են կրակի տարածման դեմ:

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը, սակայն դեռ կրակի բազմաթիվ օջախներ կան: Երևանի քաղաքապետարանի Աղբահանության և սանմաքրման հիմնարկի 35-ից ավելի աղբատար ավտոմեքենաներ Երևանի տարբեր վարչական շրջաններից աղբը տեղափոխել են, սակայն չեն կարողանում մտնել աղբավայր, այն դատարկել ու գնալ հերթական աղբի հետևից, քանի որ հրշեջները դեռ պայքարում են կրակն ամբողջությամբ մարելու դեմ:

—00—ՄԱ