Սերժ Սարգսյանը Լևոն Մնացականյանի ծննդյան առիթով հեռախոսազրույց է ունեցել նրա ընտանիքի անդամների հետ

14/09/2025 16:48 Ներքին կյանք

Սերժ Սարգսյանը Լևոն Մնացականյանի ծննդյան հոբելյանի առիթով հեռախոսազրույց է ունեցել նրա ընտանիքի անդամների հետ

Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ծննդյան 60-ամյակի առիթով ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Լևոն Մնացականյանի ընտանիքի անդամների հետ, մաղթել նրանց համբերություն և տոկունություն:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ինչպես իր, այնպես էլ Հայրենիքի ճակատագրով մտահոգ բոլոր հայրենակիցների փափագն է, որ իր բնօրրանում արցախահայության անվտանգ և խաղաղ ապրելու իրավունքի համար մեծագույն ջանք ներդրած մարտական ընկերը՝ Լևոն Մնացականյանը, Բաքվի բանտերում շինծու գործերով ապօրինաբար դատվող մեր մյուս հայորդիների հետ շուտափույթ վերադառնա Հայրենիք:

–00—ՅՄ