Հավանաբար, սա Քըլըչի գալու գինն էր, կամ Էրդողանն է որոշել նվաստացման հերթական դոզան սրսկել

14/09/2025 14:09 Ներքին կյանք

Անկախ ու ինքնշխան Հայաստանի իշխանությունները որոշել են սահմանային անցման դրոշմակնիքների վրայից հանել Արարատի նկարը։ Այս մասին գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Հավանաբար, դա Քըլըչի գալու գինն էր: Կամ Էրդողանն էր առավոտ զանգել ու որոշել հենց-նենց՝ հավեսի համար, նվաստացման հերթական դոզան սրսկել: Դե հիմա պատկերացրեք ավելի լուրջ «փոխզիջման» համար Նիկոլից ինչե՜ր կպահանջեն: Օրինակ, որ ընտրություններից առաջ Նիկոլին գովեն ու Նիկոլի հետ համահունչ ժողովրդին ընդդիմությունով ու պատերազմով վախեցնեն: Քանի Նիկոլը կա, նվաստացումն ու պարտությունը մեր գլխից անպակաս են…»։

–00—ՅՄ