10 քաղաքացի հոսպիտալացվել է․ մանրամասներ՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր վթարից
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Սեպտեմբերի 13-ին, ժամը 19։58-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Սասնաշեն-Դաշտադեմ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 57-րդ կմ-ին բախվել են երկու «Opel» և «Chevrolet» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս շրջվել է։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ 10 քաղաքացի հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և սահմանազատել տարածքը։
–00—ՅՄ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Խաղաղության համաձայնագրի ստորագրման ամսաթվի հարցում ՀՀ-ի սկզբունքային մոտեցումը չի փոփոխվել․ ԱԳՆ
-
Թրամփը Կոնգրեսից գումար է խնդրել պաշտոնյաների անվտանգությունն ուժեղացնելու համար
-
Հերթական կրակոցները՝ Արմավիրում. հայտնաբերվել են տարբեր ատրճանակներից կրակված պարկուճներ
-
Ըմբիշ Արման Անդրեասյանը կպայքարի աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար
-
Սիմոն Բաբայանը վերընտրվել է Փաստաբանների պալատի նախագահի պաշտոնում
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է