Լարված իրավիճակ՝ Աբովյանում. հազարից ավելի բնակիչներ հայտնվել են փողոցում 

13/09/2025 17:21 Ներքին կյանք

Այսօր  լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։ Աբովյան քաղաքի «Սիփան» բնակելի թաղամասում կառուցվող էլիտար շենքերի շինհրապարակում էին հավաքվել մեծ թվով քաղաքացիներ, ովքեր արդարացիորեն իրենց զայրույթն էին ուղղում կառուցապատողին։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում քաղաքացիներն ասում էին.

«21-րդ դար, բայց հայտնվեցինք փողոցում, 21-րդ դար, ու հավատալով մարդկանց սին խոստումներին, գունազարդ գովազդին, խաբնվես ու մնաս օդում կախվա՞ծ․․․

Մենք պետք է արդեն, ըստ կնքված պայմանագրի, բնակվեինք «Սիփան» բնակելի թաղամասի մեր հավանած բարձրահարկ էլիտար շենքի բնակարաններում, բայց ինչքան ժամանակ է՝ շինարարության նույնիսկ 40 տոկոսն ավարտին չեն հասցրել։

Փորձում ենք շինարարի հետ հանդիպել, պարզել պատճառները, չի էլ բարեհաճում պատասխանել մեր հեռախոսազանգերին ու հրաժարվում է հանդիպումից։ Ի՞նչ աստիճանի տմարդ պիտի լինես, որ երբ հայտարարում էիր բնակելի շենքերի կառուցման մասին, լուսանկարները մեզ էիր հրամցնում ու մինչև կառուցելը ոգևորիչ խոսքեր էիր ասում, ամեն րոպե հնարավոր էր լինում էդ կառուցապատողին հանդիպել, իսկ հիմա հազարից ավելի բնակիչներ փողոցում են մնացել՝ այդ անպատասխանատու կառուցապատողի պատճառով։ Ոչ  շենքի ավարտն է երևում, ոչ էլ դրա «սփաթն» ենք կարողանում տեսնել, հրաժարվում է հանդիպումից, երևի էլ երես չունի, որ պատասխանի, թե երբ ենք մենք մեր տներում բնակարանամուտն անելու։

Շարունակությունը՝ սկզբաղբյուր կայքում։

—00—ԼԱ