Լիտվայի իրավապահների կողմից հետախուզվող օտարերկրացին հայտնաբերվել է Վաղարշապատում

13/09/2025 11:53 Ներքին կյանք

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Արմավիրի մարզային վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 11-ին Վաղարշապատ համայնքում հայտնաբերվել և Արմավիրի մարզային վարչություն է ներկայացվել 52-ամյա մի օտարերկրացի։ Նա Լիտվայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր ապօրինի ներգաղթի մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք:

Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը։