Ավտովթար է տեղի ունեցել, վիրավորներ կան, վթարային իրավիճակ ստեղծողը փախչել է

12/09/2025 23:46 Ներքին կյանք

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աբովյան քաղաքում՝ Սուրբ Հովհաննես եկեղեցու մոտ, «Hyundai Elantra»-ն բախվել է բազալտե եզրաքարին և հայտնվել կանաչ գազոնում․ երկու վիրավորներին առաջինը օգնության են հասել պարեկները և շտապօգնության բժիշկները։ Վթարի պատճառը հնարավոր է այն է, որ մեկ հոգի վթարային իրավիճակ է ստեղծել և դիմել փախուստի։

–00—ՍՊ