Հայաստանում մենինգոկոկային վարակի պատճառով մահ է արձանագրվել

12/09/2025 22:37 Ներքին կյանք

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնում է, որ սեպտեմբերի 9-ին Վայոց Ձորի մարզի բնակչի մոտ ախտորոշվել է «մենինգիտ, մենինգոկոկցեմիա»: Նա հոսպիտալացվել է ծանր վիճակով, սակայն հաջորդ օրը մահացել է:

Կենտրոնը զգուշացնում է`
Վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով:
Բնակչության 1-10%-ը կրում են մենինգոկոկային մանրէն բկանցքում առանց որևէ ախտանշանի և կարող են վարակը փոխանցել այլ անձանց։

Ախտանշաններ
Բարձր ջերմություն
Ուժեղ գլխացավ, պարանոցի կարկամում
Սրտխառնոց, փսխում
Թուլություն, քնկոտություն կամ գիտակցության խանգարում և ցնցում
Մաշկի վրա հատուկ կարմիր-մանուշակագույն ցան (ավելի ուշ փուլում)
Վարակից պաշտպանվելու 2 տարբերակ կա` պատվաստում և ⁠կանխարգելիչ հակաբիոտիկոթերապիա։

Գանգատների դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի։

–00—ՍՊ