Սուպեր Սաքոն ԱԺ էր եկել. «Ալենի հետ մեր էներգիան բռնում ա»՝ նշեց նա ու խուսափեց քաղաքական հարցերից

12/09/2025 16:03 Ներքին կյանք

Ալեն հետ մեր էներգիան միշտ բռնել է, շատ վաղուց ենք ընկերություն անում։ Այս մասին 24News-ի լրագրողին ԱԺ-ում հայտնեց երգիչ Սուպեր Սաքոն։

«Ես միշտ ուզել եմ Ազգային ժողովում ներկա գտնվել, ինձ համար միշտ հետաքրքիր է եղել, պարոն Սիմոնյանը ինձ հրավիրել է այստեղ»։

Լրագրողի այն դիտարկմանը, թե կարելի է ենթադրել, որ երգիչն աջակցում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, Սուպեր Սաքոն պատասխանեց․

«Ես պոլիտիկայի մեջ չկամ, ես երաժիշտ եմ։ Ոչ մեկի կողմից էլ չեմ, բոլորին սիրում եմ։ Ընդդիմության մեջ էլ ընկերներ ունեմ։ Ալեն Սիմոնյանի հետ շատ վաղուց եմ մտերիմ հարաբերությունների մեջ»,-նշեց երգիչը։

Մանրամասները՝ տեսանյութում

—00—ՄԱ