«Դիլիջան» ազգային պարկում 120 և ավելի կտրված ծառեր են հայտնաբերվել․ ահազանգ

10/09/2025 22:55 Ներքին կյանք

«Բնապահպանի տունն» ահազանգում է «Դիլիջան» ազգային պարկի տարածքում հերթական կտրված ծառերի առկայության մասին։ Մասնավորապես , Գոռ Հովհաննիսյանը ֆեյսբուքում տեսանյութ է տարածել՝ ցույց տալով հատված ծռերը։

««Դիլիջան» ազգային պարկի Ապակեքարի տակի հատվածում 120 և ավելի կտրված ծառեր են հայտնաբերվել։ Մի ամբողջ անտառիկ է ոչնչացվել։ Այնինչ այստեղ կան մարդիկ, որոնք աշխատավարձ են ստանում այս ամենը պահպանելու համար»,- գրել է նա։