Թուրքիայում ծնելիության մակարդակը կազմել է 1.34, իսկ Հայաստանում՝ 1.45
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

Թուրքիայում տարեցտարի նվազում է ծնելիության մակարդակը։ Մասնավորապես 2025-ին զգալիորեն նվազել է՝ հասնելով 1.34-ի։ Վերջին 10 տարվա տվյալները ցույց են տալիս, թե որքան է նվազել ծնելիության մակարդակը։ 2015-ին այդ ցուցանիշը կազմել էր 2.11, 2020-ին՝ 1.76, 2023-ին՝ 1.51, իսկ 2024-ին՝ 1.40։
Մասնագետները նշում են, որ ծնելիության մակարդակի անկումն ապագայում կարող է զգալի ազդեցություն ունենալ աշխատաշուկայի ու բնակչության սոցիալական կառուցվածքի վրա։
Բացի Թուրքիային վերաբերող տվյալներից, հրապարակվել են նաև վերջինիս սահմանակից երկրների ծնելիության ցուցանիշները։
2025-ի տվյալների համաձայան՝ Հայաստանում ծնելության մակարդակը կազմել է 1.45, Ադրբեջանում՝ 1.72, Իրանում 1.43, Բուլղարիայում՝ 1.51, իսկ Հունաստանում՝ 1.19։
Ծնելիության բարձր ցուցանիշներ ունեն Իրաքը՝ 3.36 և Սիրիան՝ 2.59։