Ինչպե՞ս ստացվեց, որ ՔՊ-ականներից սկզբունքայնություն և բարոյականություն դրսևորեցին միայն վեցը

10/09/2025 17:12 Ներքին կյանք

Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«2020թ սեպտեմբերի 10-ն առանց չափազանցնելու ճակատագրական օր է ընտանիքիս և ինձ համար:

Այդ օրը վայր դրեցի պատգամավորական մանդատս:

Ճնշումն ահռելի էր. թե՛ հասարակական, թե՛ քաղաքական: Հակադրվում էի մի ուժի, որն այդ պահին ուներ մոտ 70% հանրային աջակցություն՝ դրանից բխող բոլոր հետևանքներով…

Հանուն արդարության պետք է նշել,որ նույնիսկ այդ պահին չէի պատկերացնում այն ամբողջ այլանդակությունը, որն իր մեջ պարունակում էր քպ-ն: Հավանաբար, ոչ մեկ չէր պատկերացնում:

Չգիտեմ, ինչպես էի շարունակելու ապրել, եթե նոյեմբերի 9-ի Արցախի դավաճանական հանձման արարի մեջ ակամայից մասնակից լինեի նաև ես:

Շատ երկար կարելի է խոսել դրան նախորդած ամիսների(մասամբ ասվել է արդեն),այդ օրվա և դրան հաջորդած ժամանակաշրջանի մասին, բայց մեկ հարց շատ հետաքրքիր է.

ինչպե՞ս ստացվեց, որ առ այսօր հարյուրավոր «իմ քայլական» պատգամավորներից սկզբունքայնություն և բարոյականություն դրսևորեցին միայն վեցը՝ Վարդանն Աթաբեկյան, Սոֆյան Հովսեփյան, Աննան Կարապետյան, Գոռը Գևորգյան, Թագուհին Թովմասյան և Տաթևիկը Հայրապետյան: Թեպետ՝ խոսքով շատերն էին նույն քայլին գնալու…

Շանտա՞ժ, թե՞ «ընտանիք ենք պահում»»։

  —00—ԼԱ