Կաթողիկոսն այցելել է Միքայել Սրբազանին. Aravot.am

10/09/2025 10:05 Ներքին կյանք

Aravot.am-ի տեղեկություններով՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրերս այցելել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հետ չհաջողվեց կապվել, բայց մեր աղբյուրը հայտնեց, որ Վեհափառ Հայրապետը Սրբազան հորն այցելել է եպիսկոպոսների ուղեկցությամբ:

Ի դեպ, մեկ ամիս առաջ Ամենայն Հայոց կաթողիկոսին թույլ չէին տվել այցելել Միքայել սրբազանին՝ նախնական կալանքի վայրում:

Դատական նիստի ժամանակ Շիրակի թեմի առաջնորդի պաշտպան Երեմ Սարգսյանը լրագրողներին ասել էր, որ քննիչը մերժել է միջնորդությունը:

–00—ՅՄ