Փնտրվում են «մահապարտներ»․ «Հրապարակ»

10/09/2025 08:09 Ներքին կյանք

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Երկու օր է՝ խորհրդարանը սկսել է աշնանային նստաշրջանը, մինչդեռ  ՔՊ-ական պատգամավորների մոտ անթաքույց անտարբերություն է խորհրդարանական աշխատանքների նկատմամբ, նիստի առաջին ընդմիջումից հետո հաշված մարդիկ են վերադառնում դահլիճ, եթե ՔՊ վարչության անդամի թեկնածուները նախընտրական քարոզչության մեջ են, շրջում են տարածքային կառույցներով եւ, կարելի է ասել, «պատճառ» ունեն բացակայելու, ապա մյուսների անհավես վիճակի պատճառը, ասում են՝ անորոշությունն է, ոչ մեկը չգիտի՝ իրեն ինչ է սպասվում, որտեղ է լինելու վաղը, ցուցակում անցողիկ տեղ ունենալո՞ւ է, թե՞ հայտնվելու է լուսանցքում։

Հաշված մահապարտներ են, որ որոշել են հանուն թիմի «դախազ» փչանալ՝ երաշխիք չունենալով իրենց վաղվա օրվա հարցում։ ՔՊ-ում այս համատեքստում հատկապես քննարկում են Ալեն Սիմոնյանի նախկին օգնական, պատգամավոր Հասմիկ Հակոբյանին եւ Ջուլիին՝ Ջուլիետա Ազարյանին։

 

—00—ՍՊ