Դեսպան Պողոս Ակոպովը դարձել է «Սոգլասիե» մրցանակի դափնեկիր

09/09/2025 23:40 Ներքին կյանք

Միջազգային «Սոգլասիե» մրցանակի 2025 թվականի դափնեկիրը «Լեգենդար մարդ» անվանակարգում դարձել է ԽՍՀՄ և Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Պողոս Սեմենովիչ Ակոպովը։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի հայերի միությունը։

Նա այս ամռանը դարձավ 100 տարեկան։

Պավել Սեմյոնի Ակոպովն ունի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան: Նա Ռուսաստանի Դաշնության դիվանագիտական ծառայության վաստակավոր աշխատող է, արտաքին գործերի նախարարության պատվավոր աշխատող: 1997 թվականից ռուս դիվանագետների ասոցիացիայի նախագահն է։ Պավել Սեմյոնի Ակոպովը լայն ճանաչում է վայելում որպես Մերձավոր Արևելքի կարգավորման և Արաբական պետությունների հետ հարաբերությունների զարգացման հարցերով փորձագետ: Պարգևատրվել է ԽՍՀՄ, Եգիպտոսի և Լիբիայի բազմաթիվ շքանշաններով ու մեդալներով։

—00—ՍՊ