Ոստիկանները բացահայտել են գողության դեպք․ հայտնաբերվել է տարբեր մեքենաների 24 հայելի

09/09/2025 17:49 Ներքին կյանք

Հունիսի 14-ին` ժամը 18-ին, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ նույն օրը` ժամը 10-ից 16.30-ն ընկած ժամանակահատվածում, գողացել են Երևանի Չարենցի փողոցում կայանված «Հյունդայի» մակնիշի իր ավտոմեքենայի կողային զույգ հայելիները:
Քիչ անց Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնում հաղորդում էր տվել մեկ այլ մեքենայատեր. ժամը 14-ից 16.30-ը Հերացու փողոցում կայանված «Լադա» մակնիշի նրա ավտոմեքենայից գողացել էին պայուսակը, որի մեջ եղել էր բջջային հեռախոս: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Մարաշի համայնքային ոստիկանները պարզվել էին, որ հիշյալ արաքները կատարել է՝ Երևանի Վաղարշյան փողոցի բնակիչ 30-ամյա երիտասարդ:

Նա իր բնակության վայրի մոտ հայտնաբերվել, գողություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալվել և տեղափոխվել է Մարաշի բաժին:
Դատարանի որոշմամբ օգոստոսի 27-ին կատարված խուզարկությամբ երիտասարդի բնակության վայրում հայտնաբերվել է տարբեր ավտոմեքենաների 24 հայելի:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցավոր արարքներից տուժած անձանց հայտանբերելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

—00—ՄԱ