Կալանավորված 18-ամյա Անդրանիկ Չամիչյանն ազատ արձակվեց
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Ժամը 21:40-ին՝ երկամսյա բանտային կալանքի ժամկետը լրանալուն պես, ամենաերիտասարդ քաղբանտարկյալ, 18-ամյա Անդրանիկ Չամիչյանն ազատ արձակվեց «Նուբարաշեն» ՔԿՀ-ից և փոխադրվեց տուն՝ երկամսյա տնային կալանքը կրելու։ Հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը․
«Ազատությու՛ն բոլոր քաղբանտարկյալներին։
Ազատութիւն եղբարց մերոց գերելոց»,- գրել է նա։
Հիշեցնենք՝ «Սթրայքբոլի գործով» կալանավորված 18-ամյա տղային իրավապահները մեղադրում էին ահաբեկչության նախապատրաստման մեջ։Նշենք՝ ավելի վաղ խուզարկություններ էին իրականացվել ՀՅԴ անդամների բնակարաններում, այդ թվում՝ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մաթինյանի, «Եղվարդ» խոշորացված համայնքի ավագանու անդամ, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության Կենտրոնական վարչության նախագահ Գևորգ Մուրադյանի տներում։
Ձերբակալվել էր յոթ անձ, այդ թվում՝ Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանը, ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի անդամ Արսեն Մարտոյանը։
—00—ՍՊ