«150 մլն դրամի վատնում» ձևակերպումները կեղծ են, դիտավորությամբ մոլորեցնող․ քաղաքապետարան

08/09/2025 21:41 Ներքին կյանք

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը հաղորդագրություն է տարածել․

«Երևան քաղաքի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության կողմից վերջին օրերին տարածվող պնդումները, թե իբր քաղաքապետարանը 150 միլիոն դրամ է վատնել նիստերի դահլիճի վերանորոգման համար, բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։Նիստերի դահլիճի վերանորոգման համար նախատեսված գումարը հստակ սահմանված է պայմանագրային փաստաթղթերով և կազմում է 97,858,600 դրամ։Հետևաբար, «150 միլիոն դրամի վատնում» ձևակերպումները ոչ միայն կեղծ են, այլ նաև դիտավորությամբ մոլորեցնող»։

—00—ՍՊ