ՏԿԵ նախարարն Արմավիրի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետին

08/09/2025 11:23 Ներքին կյանք

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն Արմավիրի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Վահրամ Խաչատրյանին։

Նախարարության հաղորդագրության համաձայն՝ նախարարը շնորհավորել է պարոն Խաչատրյանին, ընդգծել, որ նա ծանոթ է մարզին, երկար տարիների աշխատանքային փորձ ունի, քաջատեղյակ է մարզի առաջ ծառացած խնդիրներին և կկարողանա լավագույնս իրականացնել մարզպետի գործառույթները։

Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև արդեն նախկին մարզպետ Արգիշտի Մեխակյանին՝ այս ժամանակահատվածում կատարած աշխատանքի համար։

Վահրամ Խաչատրյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին՝ Կառավարությանը վստահության համար։

Խաչատրյանը նշել է, որ թիմային աշխատանքի արդյունքում կլուծեն առկա խնդիրները և կնպաստեն մարզի զարգացմանը։

—00—ՄԱ