Լոռիում՝ «Լամպերի» թաղամասում, հրդեհ է բռնկվել կայանված «Գազել»-ում․ այն վերածվել է մոխրակույտի

07/09/2025 11:35 Ներքին կյանք

Երեկ՝ սեպտեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի «Լամպերի» թաղամասում ավտոմեքենա է այրվում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Օպերատիվորեն ժամանել է Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 4-րդ դասակի պարեկները՝ վաշտի հրամանատար Հրաչ Ամիրխանյանի և դասակի հրամանատար Անդրանիկ Չոբանյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գարիկ Նազարյանը և Լևոն Խաչատրյանը։

Հրշեջ-փրկարարները մարել են «Գազել» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն վերածվել է մոխրակույտի։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

 

–00—ԱՊ