«Արցախը չի լուծարվել. նպատակ ունեն Արցախի անկումը բարդել Արցախի իշխանության վրա». փաստաբան
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

«Վերստին հայտարարում եմ ու հռետորական հարց եմ հնչեցնում՝ կա՞ որևէ մեկը, ով կարող է ցույց տալ Արցախի լուծարման հրամանագիրը, կա՞ որևէ մեկը, ով կարող է ինձ ուղարկել լուծարման հրամանագրի լուսանկարը, լուսապատճենը, քաղվածքը, պաշտոնական տեղեկագրում տեղ գտած տեղեկությունը»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում հարցադրում է հնչեցչել արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը։ Նա նշել է, որ իրականում, ոչ մեկ չի կարող նման հրամանագիր ուղարկել, քանի որ նման հրամանագիր լույս չի տեսել։ «Հրամանագիր՝ որպես այդպիսին, կայացված համարվել չի կարող, քանի որ այդպիսի լիազորություն Արցախի նախագահը չունի, երկրորդ՝ նման հրամանագիր կայացված լինելու պարագայում էլ Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքով սահմանված կարգով իրավական ուժ չի ստացել, որովհետև պաշտոնական տեղեկագրում չի հրապարակվել»,- ասել է նա։
Ավելին՝ տեսանյութում։
—00—ՍՊ