Հանրահավաքից հետո եղավ մեքենայիս վրա հարձակումը, զուգադիպությո՞ւն է. մանրամասնում է Իսկանդարյանը

06/09/2025 15:49 Ներքին կյանք

Գիշերը հարձակում է եղել Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանի մեքենայի վրա։ Այս մասին 24News-ին հայտնեց ինքը՝ Իսկանդարյանը։

Նրա խոսքով, մոտ 3500 -4000 դոլարի չափով նյութական վնաս է հասցվել, վնասել են ավտոմեքենայի դռները, ջարդել ու տարել են հայելիները։

«Առավոտյան՝ ժամը վեցին, երկու ոստիկան զանգել են ինձ, ասել, որ իրենց ահազանգել են, որ իմ մեքենայից գողություն է կատարվել։ Ոստիկանություն դեռ չեն գնացել, իրենք ասել են, որ տեղյակ են, գործը ուղարկվել է քննչական կոմիտե, սակայն մինչև այս պահը դեռ չեն զանգել։ Կասկածներ չունեմ, ով կարող է արած լինել, բայց հարցեր կան, որոնց պատասխանները պետք է տրվեն, զուգադիպությո՞ւն է, որ հանրահավաքից հետո եղավ, թե ոչ, հույս ունեմ, որ ոստիկանները կպարզեն»,- պարզաբանեց Իսկանդարյանը։

Պետնախարարի խոսքով, հուլիսին 12-ին կայացած հանարահավաքից հետո  աշխատանքի տեսչական մարմնից հանդիպել են իրեն և իր ընկերների մասին պարզաբանումներ ստացել, որից հետո վարույթ է նախաձեռնվել, իսկ  օգոստոսի 2-ի հանրահավաքից հետո իր ավտոմեքենայի հայելիներն են ջարդել, մեքենան վնասել, արդյոք այդ ամենը զուգադիպություն է։

Հերմինե Միքայելյան

–00—ՅՄ