ՆԳ նախարարի տեղակալը 85-ամյակի կապակցությամբ պարգև է հանձնել ՆԳ նախկին նախարար Կառլոս Ղազարյանին
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը սեպտեմբերի 4-ին Ոստիկանության վետերանների խորհրդի մասնաշենքում հանդիպել է ներքին գործերի պաշտոնաթող գեներալ-մայոր Կառլոս Ղազարյանին։
Արմեն Մկրտչյանը ՆԳ նախարարի անունից շնորհավորել է Կառլոս Ղազարյանին ծննդյան 85-ամյակի կապակցությամբ և համակարգում ունեցած մեծ ներդրումների համար հանձնել «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար» կրծքանշան։
Կառլոս Ղազարյանը երկար տարիներ ծառայել է ներքին գործերի համակարգում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ։
Հանցավորության դեմ պայքարի և հասարակական կարգի պահպանման գործում մեծ ներդրում ունեցած սպան 1990-1991 թթ. եղել է ՀՀ ներքին գործերի նախարարը, այնուհետև պետական համակարգում զբաղեցրել է տարբեր բարձր պաշտոններ։
Հանդիպման ընթացքում ընդգծվել է նաև վետերանների աշխատանքը, նրանց ունեցած ներդրումը ՆԳՆ համակարգի զարգացման հարցում, կարևորվել նրանց փորձառությունը սերունդների միջև կապի ամրապնդման գործում։
–00—ՅՄ