Շուրա, վերադարձիր ընտանիք. «Հրապարակ»

06/09/2025 08:59 Ներքին կյանք

«Հրապարակ» թերթը գրում է. «Եկեղեցու եւ հոգեւորականների դեմ պատերազմ հայտարարելուց առաջ, պարզվում է, Նիկոլ Փաշինյանը կուսակցական ներքին չաթերից մեկում թիմակիցներին հորդորել է կարգի բերել իրենց «արտամուսնական կապերը», քանի որ գործընթաց է սկսում, եւ թիմն պետք է քիչ խոցելի լինի։ Դա եղել է մայիսի 29-ից՝ եկեղեցիների չուլանացման մասին հայտարարությունից առաջ։

Մեզ ասացին, որ ՔՊ-ում առանձնապես չեն կարեւորել Փաշինյանի հորդորը եւ համարել են, որ բոլորն են այդպես ապրում, շեֆն էլ դժվար թե իմանա, թե բարոյական հարթությունում իր թիմն ինչպես է ապրում, քանի որ գլուխը խառն է՝ պետության օր-օրի բարդացող վիճակով պայմանավորված:

Առաջին ամպրոպը պայթել է Իմնեմնիմիի հայտնի փոդքաստից` «ՔՊ-ում ով ում է դոմփում» հաղորդումից հետո, երբ հաղորդավարները ոմանց անձնական սպիտակեղենը փռեցին արեւին եւ խոստացան մյուսներինն էլ փռել:

Դրանից հետո իսկական կինո է սկսվել` լացուկոծերով, դատական հայցերով, ամուսնալուծություններով ու արտամուսնական կապերի խզումներով ուղեկցվող։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

—00—ԼԱ