Հետևելով Փաշինյանին. հայկական ավիաընկերություններն սկսել են օգտվել Ադրբեջանի օդային տարածքից
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

«Հետք»-ը գրում է. Մեկ շաբաթ է, ինչ hայկական ավիաընկերություններն այլեւս չեն խուսափում ադրբեջանական օդային տարածք մտնելուց, ինչպես եղել է նախկինում:
Ճիշտ է՝ նախկինում եւս, տարբեր իրավիճակներով պայմանավորված (օրինակ՝ վատ եղանակային պայմաններ հայ-վրացական սահմանի հատվածում), ՀՀ գրանցումով օդանավերը երբեմն տարանցել են (տրանզիտ) ադրբեջանական երկինքը, այդուհանդերձ, որպես կանոն, նրանք հեռու են մնացել ոչ բարեկամ հարեւանի օդ մտնելուց՝ նախընտրելով այն շրջանցել Վրաստանի եւ Ռուսաստանի օդային տարածքներով: «Հետքի» տեղեկություններով՝ խնդիրը եղել է անվտանգությունը՝ պայմանավորված Ադրբեջանի թշնամական կեցվածքով:
Բայց ի՞նչ է փոխվել հիմա: Նախ՝ եկեք հիշենք, թե ինչու այս թեման դարձավ ուշադրության առարկա:
Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքացիական օդանավերի կողմից միմյանց օդային տարածքների օգտագործումը պաշտոնապես երբեք էլ արգելված չի եղել (բացառություն է եղել 2020 թ. պատերազմական հատվածը. սեպտեմբերի 30-ից մինչեւ նոյեմբերի 17-ը Հայաստանի օդային տարածքը պաշտոնապես փակ է եղել ադրբեջանական օդանավերի համար):
Սակայն գործնականում իրավիճակն այլ է եղել: Թեման հանրային լայն քննարկման առարկա դարձավ 2021-ի աշնանից: Այդ տարվա հոկտեմբերի 6-ին ադրբեջանական ազգային ավիափոխադրող AZAL-ի ինքնաթիռը 7 տարվա դադարից հետո, Հայաստանի օդային տարածքն օգտագործելով, կատարեց Բաքու-Նախիջեւան-Բաքու չվերթը (տես ստորեւ):
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:
—00—ԼԱ