Գևորգ Պապոյանը մասնակցել է ճապոնական կողմի կազմակերպած պաշտոնական ճաշին

05/09/2025 23:23 Ներքին կյանք

«EXPO 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսի շրջանակում Ճապոնիա կատարած պաշտոնական այցի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մասնակցել է ճապոնական կողմից կազմակերպված պաշտոնական ճաշին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Ճաշի ընթացքում նախարար Պապոյանին ուղեկցել է Ճապոնիայի արտաքին գործերի խորհրդարանական նախարարի տեղակալ Հիսաշի Մատսումոտոն։
Հանդիպումն ընթացել է ջերմ և բարեկամական մթնոլորտում։
Քննարկվել են տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները, գործարար կապերի ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև ներդրումային նոր նախագծերի իրագործման ուղիները։
Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Գոհար Աբաջյանը։