Արուսյակ Ջուլհակյանը նշանակվել է մրցութային խորհրդի անդամ

05/09/2025 17:11 Ներքին կյանք

ՀՀ ԱԺ խորհուրդը սեպտեմբերի 5-ին նիստ է գումարել: Այն վարել է ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը:

Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի և սեպտեմբերի 8-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը:

Խորհուրդը հաստատել է նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: Հերթական նիստերի օրակարգում ընդգրկվել է 42 հարց:

Ի գիտություն է ընդունվել ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի ընթացքում միջխորհրդարանական կապերի վերաբերյալ տեղեկանքը:

Քննարկվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուի ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամ նշանակելու հարցը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը: «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները թեկնածուներ չեն առաջադրել: Մրցութային խորհրդի անդամ է նշանակվել Արուսյակ Ջուլհակյանը:

—00—ՄԱ