20-ամյա վարորդը «Mitsubishi»-ով Կոմիտասում բախվել է խանութի պատին և հայտնվել մայթին

05/09/2025 12:04 Ներքին կյանք

Երեկ՝ սեպտեմբերի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 20-ամյա Կարեն Մ.-ն իր վարած Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենայով Կոմիտասի պողոտայուսմ դուս է եկել երթևեկելի գոտուց, բախվել 27/3 հասցեում գործող խանութի պատին և հայտնվել հետիոտնի համար նախատեսված անցման վայրում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Շարունակությունը՝ սկզբաղբյուր կայքում:

—00—ԼԱ