Ազատությունից զրկված լինելը չպետք է որպես խարան ընկալվի. ՄԻՊ
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը սեպտեմբերի 4-ին բացման խոսքով է հանդես եկել «Հը՞, մամ, ինչպե՞ս է դրախտում» ազատազրկված կանանց պատմությունների ժողովածուի շնորհանդեսին:
ՄԻՊ-ի աշխատակազմի փոխանցմամբ՝ ողջունելով ներկաներին՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ ժողովածուն կարևոր նախաձեռնություն է, որը հնարավորություն է տալիս լսելի դարձնել ազատությունից զրկված կանանց պատմությունները, փոխել նշված անձանց վերաբերելի հասարակական ընկալումները։
«Մենք հաճախ տեսնում ենք վիճակագրություն, թվեր ու իրավական փաստեր, սակայն դրանց ետևում կանգնած են իրական մարդիկ՝ իրենց զգացմունքներով, ապրումներով, հույզերով ու ճակատագրերով։
Ազատությունից զրկված լինելը չպետք է որպես խարան ընկալվի, իսկ ազատազրկված անձանց վերաբերյալ մեր հասարակությունում առկա ընկալումները պետք է վերափոխվեն: Հանցանքի կատարման արդյունքում վրա հասնող պատասխանատվության իրացումը պետք է զուգահեռաբար ենթադրի նաև ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության պատշաճ մեխանիզմների գործարկում: Մեր հաստատությունը շարունակելու է իր աշխատանքը՝ ուղղված ազատությունից զրկված անձանց հիմնախնդիրների բարձրաձայնմանը և պետությանը դրանց լուծմանն ուղղված առաջարկների ներկայացմանը։ Միայն բոլորիս համատեղ ջանքերով կարող ենք լուծել ոլորտում առկա խնդիրները»,- նշել է Պաշտպանը:
Բացման խոսքով հանդես են եկել նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը, Հայաստանում Չեխիայի Հանրապետության, Նիդերլանդների Թագավորության, Կանադայի արտաքին և լիազոր դեսպանները, Եվրոպական միության հայաստանյան պատվիրակության քաղաքական և տեղեկատվության բաժնի ղեկավարի տեղակալը:
Միջոցառմանը մասնակցել են պետական կառույցների, Հայաստանում դիվանագիտական առաքելությունների, տեղական և միջազգային կազմակերպությունների, շահառու խմբերի և շահագրգիռ այլ կողմերի ներկայացուցիչներ։
«Հը՞, մամ, ինչպե՞ս է դրախտում» ազատազրկված կանանց պատմությունների ժողովածուի ստեղծման պատմությունը ներկայացրել է «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանը:
Նշենք, որ ժողովածուի մեջ ներառված է նաև Պաշտպան Անահիտ Մանասյանի ներածական խոսքը:
«Հը՞, մամ, ինչպե՞ս է դրախտում» ժողովածուն հրապարակվել է «Դիմադրության ձայներ. ճաղերից այն կողմ գտնվող կանանց պատմությունները» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն՝ Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Անցումային առաջխաղացում» ծրագրի աջակցությամբ։
–00—ՍՊ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Մեր սրբազան հողում բարբարոս տարերքը ոչ մի մշակութային հետք չի թողել․ իրանագետ
-
Պետգույքի կառավարման կոմիտեն աճուրդի է ներկայացրել մարզերում և Երևանում գտնվող մի շարք անշարժ գույք
-
Անդրանիկի դեմ հարուցված քրգործը մի օր կդառնա նյութ՝ ինչպես չպետք է քննիչ լինել․ Մանուկյան
-
Ջրափրկարարներն ափից 100 մ հեռավորությունից անվնաս դուրս են բերել քաղաքացիներին
-
Ադրբեջանը չի հրաժարվել Հայաստանի նկատմամբ զավթողական ծրագրերից, իսկ ՔՊ-ն կոծկում է իրականությունը
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է