Դադարեցվել է 8 տեխնիկական զննության կայանի գործունեությունը

04/09/2025 20:37 Ներքին կյանք
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը գործընկեր կառույցների հետ համատեղ խիստ վերահսկողություն է սահմանում մեքենաների տեխնիկական զննության կայաններում։ Այդ մասին հայտնել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը․

«Արդյունքում՝ վերջին երկու ամսվա ընթացքում կասեցվել կամ դադարեցվել է թվով 8 տեխնիկական զննության կայանների գործունեություն, ևս 6 կայանների լիցենզիաների կասեցման մասով ընթանում են վարույթներ։

Ավտոմեքենաների տեխնիկական զննման կայանների պատասխանատուներին և վարորդներին հորդորում ենք տեխզննումն իրականացնել օրենքով սահմանված կարգով՝ անսարք մեքենաների շահագործումը բացառելու և հետագա բարդություններից խուսափելու նպատակով»,- նշել է նա։

–00—ՍՊ