«ՀէՑ»-ը սննդի պատրաստման և մատուցման ծառայությունների ձեռքբերման գնման բաց մրցույթ է հայտարարում
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3, 24News

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը հաղորդում է․
««ՀէՑ» ՓԲԸ Գլխամասի աշխատակազմի համար սննդի պատրաստման և մատուցման ծառայությունների ձեռքբերման նպատակով շուկայի նախնական ուսումնասիրություն կատարելու վերաբերյալ.
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությանը պատկանող ՀՀ ք. Երևան, Արմեն Արմենակյան 127 հասցեում գտնվող վարչական շենքում Ընկերության աշխատակիցներին սննդի պատրաստման և մատուցման ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսվում է կազմակերպել գնման բաց մրցութային գործընթաց:
Ընկերության կողմից նախաձեռնվող մրցութային գործընթացի օբյեկտիվությունը, ներառականությունը և թափանցիկությունը ապահովելու նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն, կատարել գնահարցումներ և ոլորտի հնարավոր լայն շրջանակի ծառայություն մատուցող կազմակերպություններից ստանալ գնառաջարկներ:
Գնահարցումներ կատարելու նպատակով Ընկերությունը առաջարկում է մասնակցության ցանկություն կամ հետաքրքրվածություն դրսևորող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին մինչև սույն թվականի սեպտեմբերի 9-ը ներառյալ ստորև նշված էլեկտրոնային փոստի հասցեով ներկայացնել կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը, կոնտակտային հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն:
Սահմանված ժամկետի ավարտից հետո գնահարցման հետագա գործընթացը ապահովելու նպատակով Ընկերության ներկայացուցիչը կապ կհաստատի բոլոր այն տնտեսավարող սուբյեկտների հետ, որոնք շահագրգռված են մասնակցելու ծանուցմամբ նշված գործընթացին:
Հասցեն՝ Ա. Արմենակյան 127
Էլ. փոստ: Asilyan_MS@ena.am
Հեռ.՝ 011-59-13-73»։
—00—ՍՊ