Արմավիրի մարզպետ կնշանակվի Վահրամ Խաչատրյանը

03/09/2025 22:47 Ներքին կյանք

Արմավիրի մարզպետ կնշանակվի Վահրամ Խաչատրյանը։ Այդ մասին տեղեկանում ենք Կառավարության՝ սեպտեմբերի 4-ի նիստի օրակարգի հարցերից։

Նշենք, որ Վահրամ Խաչատրյանը Մեծամորի համայնքապետն է, իսկ 2016թ.-ին նշանակվել էր Նորապատ համայնքի ղեկավար։

—00—ՍՊ