Խոշոր վթար՝ Արարատի մարզում. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց

03/09/2025 18:45 Ներքին կյանք

Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Զոդի» կամրջի հարևանությամբ ճակատ ճակատի բախվել են «Toyota» մակնիշի և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են 2-ը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն, 1-ը՝ «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արարատի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Mercedes»-ի գազաբալոնի փականը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

—00—ԼԱ